ՀՀԿ համագումարից հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, ԱԺ ընտրություններին ընդդիմության՝ միասնական ճակատով կամ ցուցակով հանդես գալ-չգալու, «մանր» ուժերի ներկայացրած հայտի նպատակահարմարության, ինչպես նաև՝ Միքայել Մինասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև առկա «հակամարտության» վերաբերյալ, և, թե որքանո՞վ ինքը կապ ունի դրա հետ, ինչո՞ւ «լեզու չեն գտնում» Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ՝ հակառակը:
«Չեմ ուզում զայրանամ, անթույլատրելի բառեր կիրառեմ։ Բառերը կան, մեր բառարաններում համապատասխան բառերը կան, միկրոֆոններն անջատենք՝ կասեմ, բայց եթերի համար դրանք կիրառելի չեն։ Սա աննորմալություն է, և սա ցուցմունք է Հայաստանի դեմ։ Սա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ է, ոչ թե Կոնգրեսի դեմ է, այլ ցուցմունք է՝ Ադրբեջանի պահանջով»։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ որևէ ուժ, այդ թվում՝ Դաշնակցությունը, միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել, և, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունները հենց այդ տրամաբանության մեջ են դիտարկելու:
Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվում են հոռի երևույթներ, թերություններ, վախ, անտարբերություն, մեղավորը ղեկավար ուժն է։ Խոսքը միայն իշխող ուժի մասին չէ։
Հայաստանի անկախության ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, համահայկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր ազգային ուժերի մասնակցությունը: Ազգային ուժերի թվին ես դասում եմ այն անհատներին ու կազմակերպված միավորներին, որոնք ունեն շատ հստակ կարմիր գծեր Հայաստանի ու հայության հիմնախնդիրների, Արցախի հիմնահարցի առնչությամբ և պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ինձ համար որպես թուրքագետի՝ շատ հեշտ է տարբերակել դրանց ևս մեկ՝ հավելյալ չափորոշիչով։