«Երեկ վերջին ավտոբուսը, որ պետք է գնար Ստեփանակերտ, Շուշիից հետ եկավ գյուղ, թուրքերն արգելել են։ Դե, Ալիևը Շուշիում էր, մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում էր, բայց այնտեղ իրեն շատ լավ էր զգում, որովհետև Շուշին նրա համար ո՛չ դժբախտ է, ո՛չ դժգույն։ Քանի որ նա հայկական Շուշիում է, թուրքերն էլ Շուշիի տակ մեր ավտոբուսին արգելել են անցնել Ստեփանակերտ, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկին վախն արցախահայությունից դեռ Ալիևի մեջ մնացել է»,- շեշտեց Մեծ Շենի գյուղապետը։
«Այդ մարդկանց հետ կա նաև 3 տարեկան երեխա, մայրը մնացել է գյուղում, ինքը քրոջ հետ Գորիս է գնացել, որ վերադառնա, բայց մնացել են Տեղ գյուղի մոտ։ Այդ երեք տարեկան երեխան առանց մոր ինչպե՞ս մնա»։