Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին՝ ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, որոնց միջոցով քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավորության սկզբունքով, բայց կարճ ժամանակահատվածում զինվորական պատրաստություն անցնել և հերթապահություն իրականացնել։
Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե մարտական պատրաստություն անցնելու վերաբերյալ նամակներ, դիմումներ են ստանում նաև կանանցից, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, որի մասին շուտով կհայտարարվի։