Վերջին 30 տարիներին մեր թույլ տված ամենակոպիտ սխալը կատարյալ անտարբերությունն է ապագայի նկատմամբ։ Մենք միշտ զոհաբերել ենք ապագան հանուն ներկայի, հանուն այսրոպեական խնդիրների լուծման։ Հանրապետության հրապարակի շենքերի վնասումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ բացարձակապես չի մտահոգում ապագան։ Կարևորը՝ հենց հիմա և հենց հրապարակում «հեքիաթ» ապահովենք, մարդկանց «աչքի շոկոլադներ» տանք։ Իսկ թե 100 տարի հետո ինչ կլինի այդ շենքերի հետ, դա մեզ հետաքրքիր չէ, քանի որ այդ ժամանակ մեզանից ոչ ոք այլևս չի լինի։