Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով երեք ընտրատեղամասում հունիսի 7-ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրական շեմը։