Մայր Թերեզայի հեղինակությունն անհերքելի է և գործունեության այն մեծ շրջանակը, որն իրականացնում էր նա իր բազում հետևորդների հետ, շատ դեպքերում անհամեմատելի է:
Աղմկոտ մեր առօրյայում դժվար է մարդուն այդ լռության մեջ հայտնվել, կենտրոնանալ, մտորել, անկեղծանալ ինքն իր հետ՝ իմաստավորելով լռությունը: Սակայն խիստ կարևոր է, որպեսզի մարդը լռության մեջ հանդիպի ինքն իր հետ, քանի որ ինքնաճանաչողության, ինքնաքննության արդյունքում մարդն իր մեջ բացահայտում է Աստծո ներկայությունը: