Մոտ մեկ ամիս է՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են Երևան-Աշտարակ ճանապարհը փակելով։ Քասախցիները պահանջում են չեղարկել որոշումը, ըստ որի՝ Քասախը Երևանին կապող միակ՝ 59 համարի ավտոբուսը պետք է հանեն երթուղուց և այն փոխարինեն «գազելով»։ Նրանք մի քանի անգամ արդեն հանդիպել են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, նրանց պահանջները չեն կատարվել։
«Մենք Արտաշատ-Երևան ճանապարհը փակելու ենք, ինչն ուղղված է Կառավարության որոշման դեմ։ Ժողովրդի վիճակն անտանելի ծանր է, կոնկրետ մեզ որևէ մոտիկ սպանդանոց չկա, որտեղ տանենք-հասցնենք անասունին, որ մորթենք։ Կառավարությունը մեզ պարտադրում է, որ ենթարկվենք իր որոշմանը, չենք ուզում, մենք դարերով անասունին մորթել ենք ավելի լավ պայմաններում, քան սպանդանոցներում է։ Եթե սպանդանոց են կառուցել, թող այնպես աշխատեցնեն գոնե, որ ժողովուրդն ինքն իր կամքով գնա ու անասունին այնտեղ մորթի։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովն ասաց, որ մարդիկ հերթափոխով շարունակում են փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հստակ հայտարարելով, որ ցեղասպան Ադրբեջանի ձեռքից իրենք օգնություն չեն ընդունելու։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը։