Ո՞նց եք պատկերացնում, եթե հիմա մեկը փողոցում բերի կով կամ ոչխար մորթի ու միսը տեղում վաճառի։ Նույնն էլ ձուկն է։ Ինչպե՞ս կարելի է թարմ ձկնամթերքը վաճառել փողոցում։ Մարդիկ իրենք են ստուգում, մի հատ խռիկն են նայում, գույնը, փորը ու դրանով որոշում են՝ թա՞րմ է, թե՞ չէ։ ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը պետք է արգելեն։ Ձկան փողոցային վաճառքը պետք է վերացվի։ Նախկինում ժավելի մեջ էին դնում ձկները, որ գույնը չփոխեր, չգիտեմ՝ ինչ նյութեր են օգտագործում։ Գուցե թունավորումներ են եղել ու մարդիկ չեն իմացել, որ դրանից է։