ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեսագրությամբ խոսեց այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 7-ի Ալիևի հայտարարությունը ցույց էր տալիս, որ եռանախագահող երկրները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, և որ նրանց մոտեցումները համահունչ են հայկական կողմի մոտեցումներին: