«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ Հրաչ Վարժապետյանը, խոսեց նաև 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք խզման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի ջանքերով Սփյուռքի պառակտման մասին:
Այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի, ցավոք սրտի, նաև Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ես դիտարկում եմ Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության ծիրում։ Քաղաքական կեղտոտ խաղեր են, երբ մի կողմից՝ քրեականացնում ես Հայոց ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից՝ սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Բայց եթե այդ մասին հարցնես Մակրոնին, նա էլի կասի՝ մենք քրեականացրել ենք, Հայաստանում հիմա մոռացության են տալիս Հայոց ցեղասպանության հարցը, մենք ի՞նչ անենք, դա ձեր ներքին գործն է։
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Եթե այսպիսի խաղաղության համար Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահը, ծիծաղելի է և անտրամաբանական: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ տակավին երեկ արդեն Սյունիքի հայկական գյուղերի վրա կրակոցներ կային, երբ Ադրբեջանի նախագահն օրնիբուն սպառնալիքներով է խոսում Հայաստանի իշխանությունների հետ: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ հայտնի չէ, երբ ունենք Բաքվում պահվող գերիներ: Այս բոլորը խաղաղությունից շատ հեռու են»։
Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ ուղարկած իր ուղերձում հերթական անգամ հրավիրել է Հայաստան:
«Ցավոք, Հայաստանի այս իշխանությունները նման կարողություն չունեն, անկարող են նման քաղաքականություն վարել, և, բնականաբար, միակ ճանապարհը Հայաստանի համար այս դժվար իրավիճակները շրջելու, «տաք» պահերից դուրս գալու և «մեջքը շտկելու», դա իշխանափոխությունն է: Այլապես ներկա թույլ, թուլամորթ և ձախողված իշխանության պարագայում ինչ իրավիճակ էլ լինի, անգամ, եթե բարվոք կացություն ստեղծվի, Հայաստանը չի կարող առաջ գնալ»:
Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի:
Բայց հայ-թուրքական, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրա, քանի որ Արևմուտքը նման բաները ողջունում է, որ պետք է երկխոսեն, սա արևմտյան քաղաքականություն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդեն խոսում են, հարաբերությունների մեջ են, թող դրանք շարունակվեն: Սա արևմտյան թեզ է, որ իրենց պատասխանատվությունից փախնեն:
Չնայած Ադրբեջան-Ֆրանսիա առերևույթ լարված հարաբերություններին, ֆրանսիական Total ընկերությունը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում, չնայած որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի Սենատը երկրի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում նշել էր, որ, մասնավորապես, Total Energies-ը պետք է դադարեցնի նոր ծրագրերի իրականացումը և ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հատվածում։
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ընդդեմ հողերի հանձնման շարժում է. Հրաչ Վարժապետյան
Այո, եթե Ֆրանսիայի հարաբերությունները ՌԴ-ի հետ լավանան, կամ Ռուսաստանի, այսպես ասած, հզոր վերադարձ լինի դեպի կովկասյան քաղաքականություն, և այն շրջադարձ ստեղծի առկա իրողության մեջ, Ֆրանսիան, անշուշտ, իր դիրքորոշումը կփոխի: Իսկ թե ինչ է փնտրում Ֆրանսիան Հարավային Կովկասում, բնականաբար, այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համաձայնության համատեքստում:
«Ֆրանսիայում պետական ցուցանակներ կան զոհերի 1.5 միլիոն հասկացողությամբ: Եվ հիմա Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարեհ Սինանյանը կամ որևէ նման մանկլավիկ թրքական թեզն են եկել պաշտպանելու: Աբսուրդ է, և վստահ եղեք՝ չի ընդունվելու, նրանց անունները մնալու է դավադիրների ցանկում:
Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, և չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի լարախաղաց և հարափոփոխ քաղաքականությունը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկվել և դիտարկվում է: Իսկ հարգանքը քաղաքական աշխարհում կարևոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր և վստահության հարց, և ինչպես ասացի՝ ոչ մեկը չի վստահում նրան:
Մեզ համար պայքար հասկացողությունը հանգրվանային է եղել միշտ, որի նպատակն ամբողջական Հայաստանի կերտումն է: Իսկ այս պահին պայքարը մեր պետականության պահպանման համար է, որը վտանգված է: Սփյուռքն իր բոլոր հնարավորությունները մեկտեղելով՝ մեր պետականության պահպանման համար պիտի պայքարի:
Այո, հատկապես Դաշնակցության ու դաշնակցական գործիչների նկատմամբ է այս վարքագիծը, որը, ի դեպ, նոր չէ, այլ՝ այս կլանի իշխանության գալու առաջին իսկ օրից: Անձամբ ես չէի տարբերակի Սփյուռքի գործիչներ հասկացողությունը, այլ՝ դաշնակցական գործիչներն ընդհանրապես: Զուգադիպությո՞ւն էր, օրինակ, պատգամավոր Մհեր Սահակյանի հետ տեղի ունեցած միջադեպն ԱԺ-ում և Կարեն Մկրտչյանի հետ պատահարը նույն օրերին, կամ՝ սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը և նույն ժամանակ՝ ՀՀ-ում դաշնակցական գործիչների ձերբակալություններն ու նրանց բնակարանների խուզարկությունները: Բնականաբար՝ ոչ: Այս բոլորն ուղղված է Դաշնակցության դեմ: Ինչո՞ւ այս հալածանքը: