168.am-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը խոսելով Հունգարիայի վարչապետի ներկայությունից Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման սեղանի շուրջ, ասաց, որ այն պարզապես ոչ դիվանագիտական հանդիպում է եղել միջանցքում, իսկ երկրորդը՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ Հունգարիայի հետ հարաբերություններ հաստատելու քայլերից մեկն է։