«Ծնկածը, պատմական հայրենիքի մի մեծ մասը հայաթափածը խաղաղության պայմանագիր չի կարող կնքել. դա խաբկանք է։ Արցախը կորցնելուց հետո հիմա խոսում են՝ Սյունիքը պաշտպանելու մասին, դա չանելուց հետո խոսելու են՝ դե գոնե Հայաստանի մի կտորը պահպանենք, որ պետություն ունենանք. այս վիճակն է»,- ասաց Սահակյանը։
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը կամ Էրդողանին շնորհավորելը չեն նշանակում, թե այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են բարիդրացիական, կամ սահմանները բացվելու են: