Իշխանությունը, օրինակ, հայտարարում է, որ գերնպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է, չի հայտարարում, բայց հասկանալի է, որ էլ ավելի կարևոր նպատակ է ինքնին իրենց իշխանության պահպանումը, և դրանց հասնելու ճանապարհին չի խորշում ոչնչից՝ սկսած պետական մակարդակով նվաստացումից՝ մինչև ազգային արժեքների, անցյալի ուրացում, իշխանությանն ընդդիմացողների ապօրինի ազատազրկումներից՝ մինչև հենց իշխանական անհնազանդների անձնական կյանքի հրապարակայնացում։
Հողը, ահա, իրականում ոչ թե քառակուսի մետրերով չափվող անկենդան սուբստանտ է, այլ իր մեջ մարդկային ապրում կրող գո, որովհետև դրա վրա հատվող ժամանակն ու տարածությունը գիտակցելի ու զգալի են միայն մարդու կողմից։ Եվ հողում պարփակված մարդկային մասունքներն ու քրտինքը հենց ժամանակի ու տարածության սիմբիոզի խորհրդանիշներն են։