Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ:
Այ տեսնո՞ւմ ես՝ հեռախոսն ու երկրային արժեքները հոգու խաղաղությունից վեր ես դասում և դրանց պատճառով անքնությամբ տառապում: Եթե այդ կախվածություններից չազատվես ու Աստծո օգնությամբ հոգու ազատություն ձեռք չբերես, միշտ էլ անքնությամբ կտառապես: