«Խուճապային խանգարումը նոպայաձև տագնապային խանգարում է։ Այն գերուժգին, առանց օբյեկտիվ սպառնալիքների մի իրավիճակ է, ինչի արդյունքում անձը վեգետատիվ նյարդային համակարգի կողմից ունենում է որոշակի ազդանշաններ կամ, այսպես ասած, խանգարումներ։ Դրանցից են շնչահեղձությունը, սրտխփոցը, սրտի շրջանում ճնշող ցավերը, գլխապտույտները, բերանի չորացումը, շրջապատի խորթացումը»,- 168TV-ի հետ զրույցում, խոսելով խուճապային գրոհի մասին՝ ասաց հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանը՝ հավելելով, որ այդ պահին մարդն ունենում է մահվան և խելագարվելու վախ։
Դեպրեսիայով տառապող մարդիկ միշտ չէ, որ քիչ են ժպտում կամ խուսափում սոցիալական շփումներից, բացատրել է հոգեբույժ և բժիշկ Անդրեյ Շմիլովիչը։ Նա ներկայացրել է այս վիճակի անսովոր դրսևորումները։
Հիպնոսն օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Արդյո՞ք այն կարող է պայքարել դեպրեսիայի, սթրեսի դեմ կամ բժշկել։ Այս մասին զրուցել ենք Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան, հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ։
Հոգեբույժ և սննդաբան Ումա Նայդուն նշել է չորս կարևոր բաղադրիչ, որոնք կօգնեն պահպանել ուղեղի երիտասարդությունն ու առողջությունը։ Նրա խորհուրդը մեջբերում է CNBC-ն։