Նիկոլ Փաշինյանի վարքում անհավասարակշռության ակնհայտ դրսևորումներ, իհարկե, կան, սակայն հոգեպես նա առողջ է։ Իր պրոբլեմը բարոյական ոլորտի պրոբլեմ է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մասնագիտորեն մեկնաբանելով Փաշինյանի հոգեբանական բնութագրի մասին հարցը։
«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: