«Պետք է հասկանանք, թե ինչու են նման հայտարություններ արվում և, վերջիվերջո, ինչու են որոշ պետություններ հայտարարում, որ Թուրքիան կարող է դառնալ անկողմնակալ միջնորդ երկիր։ Այս ամենի մեղավորների շարքում կարելի է դասել Հայաստանի իշխանություններին»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանելով այդ հարցերին՝ նախ ասաց՝ Քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ տրված է Արցախի բնակիչներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու ուղիները, սակայն այնտեղ որոշակիացված չէ, թե կոնկրետ ազգությամբ հայերը կամ քաղաքացիություն չունեցող անձինք ինչ կարգով պետք է ստանան քաղաքացիություն։
«Երբ այդ հովանավոր պետությունը կտրել է իր օգնությունը, չճանաչված պետությունները դադարել են գոյություն ունենալ։ Արցախի դեպքը գալիս է ապացուցելու այդ տեսության ճշմարտությունը։ Արցախի ներկայիս վիճակի պատասխանատուն Հայաստանի այն ուժերն են, որոնք մտածում էին, որ Արցախից ազատվելով՝ Հայաստանը կարող է ունենալ լավ ապագա, մինչդեռ, կյանքը ցույց տվեց, որ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանը կանգնեց նոր խնդիրների առաջ»,- ասաց Միրզոյանը։