Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ այսօր կրկին կանդրադառնամ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մի շարք գնահատականներին, իսկ նրանց, ովքեր կդժգոհեն իմ հերթական երկար տեքստից, կհիշեցնեմ, որ, ի տարբերություն շատ-շատերի, զրկված եմ եթերային «դոնաթսներ թխելու» հնարավորությունից, ուստի նորից ստիպված եմ անդրադառնալ «լավաշով» (կարևորը՝ միշտ տաք-տաք և թարմ):
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ համար էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որտեղ պարբերաբար անդրադարձ էր կատարվում հենց Սերժ Սարգսյանին:
Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ, մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած, կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։
Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։