Լյարդի ճարպակալումը համարվում է ուռուցքի առաջացման նախապայման, սակայն միանշանակ ասել, որ հենց ուռուցքի առաջացման պատճառ է հանդիսանում՝ դժվար է։ Ամեն դեպքում, ճարպակալումը լյարդի հիվանդություն է և պահանջում է բուժում, որն այսօր իրականացվում է գաստրոէնտերոլոգների, լյարդաբանների կողմից։ Հայաստանում հիմնականում ուշացած են դիմում բժշկի, որը խնդիր է։
Կան ուռուցքներ, որոնք դանդաղ են աճում․ դրանք հիմնականում մենինգիոմաներն են, որոնք աճում են ուղեղի թաղանթից։ Նաև հիպոֆիզի ուռուցքները, որոնք շատ դանդաղ, բարորակ ընթացքով են աճում և արտահայտվում են այն ժամանակ, երբ ուռուցքի չափը շատ մեծ է։ Բուն ներուղեղային ուռուցքների ընթացքը կարճ է՝ 6 ամսից՝ 1․5 տարի։ Գլիոբլաստոմա կոչվող ուռուցքը հիմնականում շատ ագրեսիվ աճող ուռուցք է, քայքայելով ուղեղանյութը, բջիջները, շատ արագ աճում է։ Արտահայտման ժամկետը մաքսիմում 9 ամիս է լինում։