«Սա եղել է ծուղակ, որի մեջ հայկական հասարակությունը հայտնվել է, կային ուժեր, որոնք զգուշացնում էին, որ պետք չէ այդ ճանապարհով գնալ։ Մեր հասարակությունը չի կարողացել վերլուծել ու գնահատականներ տալ 2018 թվականի իրադարձություններին։ Հասարակությանը, այդ թվում՝ շատ քաղաքական գործիչների թվում է, թե իրենք կարողացան հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին փողոցային պայքարի շնորհիվ։ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, որովհետև ունեցել է ավելի կարևոր առաջանահերթություններ, քան իշխանությունը, և ընդառաջ է գնացել իր ժողովրդի՝ ավելի լավ պետություն կառուցելու պահանջին»։