Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն):
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: