Այն, որ ժամանակի սահմաններից դուրս է սաղմոսների արժեքը և զորությունը, վկայում է հետևյալ պատմությունը: Մի ուխտագնացության ժամանակ ուխտավորներից մեկը ինձ պատմեց իր ընկերուհու հետ կատարվածը: Սաղմոսներից նա անգիր էր սովորել 91(90)-րդ սաղմոսը՝ «Աստված մեր ապավենն է» կոչվող և մի օր՝ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալիս, ոչ լուսավոր տարածքում մեկը փորձել է նրա վրա հարձակում գործել և 91(90)-րդ սաղմոսից երկու տող էլ դեռ չէր ասել, երբ հարձակվողը կանգ է առել և արագ հեռացել:
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Ամերիկայի բոլոր ավետարանչական բողոքականների գրեթե կեսը քրիստոնեական սիոնիզմի հետևորդներ են՝ Իսրայելի կողմնակիցներ: Ժամանակ առ ժամանակ ռուսական ԶԼՄ-ներում հայտնվում է «քրիստոնեական սիոնիզմ» արտահայտությունը։ Բայց ռուս ընթերցողների մեծամասնությունն առանձնապես դրան ուշադրություն չի դարձնում։ Ներկայիս աշխարհում քիչ տարօրինակություններ չկան: