168.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ բարերարները որոշել են ստեղծել հիմնադրամ, որը կհոգա փաստաբանների ծախսերը, որոնք կլծվեն արցախահայության իրավունքների պաշտպանությանը և նրանց իրավունքները կներկայացնեն եվրոպական տարբեր կառույցներում։