Իրականում, երբ վերլուծում ես, հաճախ հասկանում ես, որ չար մարդիկ սիրո պակասի հետևանքով են այդպիսի քայլեր անում։ Ընտանիքում, հասարակությունում սիրված ո՞ր մարդն է նման բաներ իրեն թույլ տալիս։ Իհարկե, չկա այնպիսի մարդ, ում բոլորը սիրում են կամ ատում, բայց դա մեծ ազդեցություն ունի։
Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը վստահ է, որ էպոսում, ժողովրդական հեքիաթներում ունենք ազգին արթնացնելու բանալիներ:
«2022 թվականն ինձ համար հեքիաթի, ուսումնասիրության ու բանալիներ փնտրելու, հայկական ժողովրդական հեքիաթներ կարդալու, դրանցով ուժեղանալու ու հիանալու տարի էր: Չկա լույս աշխարհ՝ առանց մութ աշխարհի: Չկա վախ, երբ չես վախենում: Չկա մահ, երբ տեսնում ես հակառակ կողմը: Մեր հեքիաթներում, մեր էպոսում, մեր ավանդույթներում ու ծեսում այնքան իմաստնություն կա: Պետք է տեսնել սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հեքիաթագիր Արփի Մաղաքյանը: