«Մի կողմից՝ Ադրբեջանը Մոսկվային է հավատարմություն ցույց տալիս, մյուս կողմից՝ Արևմուտքից բավականին լուրջ ապտակներ է ստացել Ադրբեջանը, չնայած՝ իրենց նավթագազային գործարքների ներքո բավականին լավ վիճակում են, բայց այդ թվում՝ Հայկական Սփյուռքի ջանքերով տարբեր երկրներից ունեցանք բանաձևեր, քննարկումներ, հայտարարություններ»:
Նա արձանագրեց, որ բանակցային օրակարգից դուրսմղվեցին Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնք ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածություններ էին։
«Արևմուտքն ուզում է, որ հայ-թուրքական խնդիրը կարգավորվի, որից հետո հարցականի տակ է դրվելու 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցը։ Սա Արևմուտքի ծրագիրն է, որն էլ Փաշինյանն իրականացնում է»,- ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս քայլերի՝ ռուսական կողմում առայժմ սպասողական վիճակ է, արդեն ՀՀ իշխանության քայլերն ուղղակիորեն կապում են իրենց դեմ ուղղված գործողությունների հետ, բայց դեռ քայլերի չեն դիմում։
«Այս բանավեճ կոչվածը բավական բացասական երանգ ու նշանակություն ունի միջնորդի և այդ հարթակի համար, որտեղ դա տեղի էր ունենում: Սա, իհարկե, հարված էր ռուսական միջնորդությանը, այստեղ արդեն չտարանջատենք՝ հայկակա՞ն կողմից, թե՞ ադրբեջանական, միջադեպն ինքնին հարված էր: Եթե համադրենք դրան հաջորդած եռակողմ հանդիպման և դրա արդյունքների հետ, սա ցույց էր տալիս, որ զուգահեռ գործող բանակցային ձևաչափերից կողմերն առավելությունը տալիս են միացյալ Արևմուտքի միջնորդությամբ ձևաչափին, և արդյունավետությունն այնտեղ է ավելի շատ նկատելի դառնում:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում, ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Դրա մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից եկող ազդակները, և եթե մեզ թվում է, որ այս շրջանում Իրանից այդքան շատ չեն խոսում, իրենց դա չի հուզում, բնավ այդպես չէ»: