«Մինչև մենք կամք չունենանք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Արցախը պաշտպանելու, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ անդադար նման սադրանքների է դիմելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Սոթքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան Արցախի դեմ նոր հարձակման գնալու անոնսն է իրականացնում: Ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ ասվել է, որ «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրականացնել «Վրեժ–3» գործողությունը»: Ավելի ուշ էլ ալիքը հարցում էր իրականացրել, թե արդյո՞ք մարդիկ կողմ են, որ իրենք նոր ագրեսիվ գործողությունների գնան Արցախի դեմ. 83%-ը կողմ է քվեարկել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանն արդեն պլացդա՞րմ է դարձել՝ Իրանի դեմ Իսրայելի և, ինչո՞ւ չէ, Արևմուտքի հնարավոր գործողությունների համար, թե՞ պաշտոնական Բաքուն դեռ որոշակի կաշկանդվածություն ունի Իրանից, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ նշում են, որ իրենց երկիրը պլացդարմ չի դառնալու Իրանի դեմ գործողությունների համար:
«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է»:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը դնել հորիզոնական տնտեսական ուղիների վրա, իսկ այդ ուղիները, ըստ նրա՝ անցնում են հիմնականում թուրքալեզու երկրներով:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ միջազգային հարաբերությունների առկա բնույթը հաշվի առնելով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում բնական են:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ իրանական կողմը շատ լավ է հասկանում, որ եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, Իրանը կորցնելու է Հայաստանը:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում ոչ մի պայմանագիր որևէ երկրի չի երաշխավորում, որ իր տարածքում պատերազմ տեղի չունենա: