«Մենք հեռավոր ասիական երկի՞ր ենք, որ բրինձ օգտագործենք, կամ՝ Հայաստանում բրինձ աճո՞ւմ է, որ մեր ապագան դնենք բրնձի աճեցման վրա»։
Հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար էլ, եթե նորմալ պետական ճիշտ քաղաքականություն վարվի, թեկուզ ձեռնտու էլ չլինի, դա պարենային անվտանգության խնդիրն է՝ թիվ մեկ։ Ենթադրենք, եթե պետք է լինի 10-15 մլն դոլար սուբսիդավորում, որպեսզի այդ ապրանքի գինը մրցունակ դառնա, դա պարտադիր պետք է պետությունն անի։ Սա հաստատ Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գյուղատնտեսությունը պետք է շուկային համարժեք զարգացնել, ստեղծե՞լ է սելեկցիոն կայաններ, ծիրանի սելեկցիա արե՞լ է, որպեսզի ծիրանի բերքը 1 հեկտարից 40 տոննա ստացվի, որպեսզի շուկայում կարողանան համապատասխան գնով մրցակցեն ուզբեկական ծիրանի հետ»։
«Փաշինյանի նման ձևակերպումը խայտառակ դիլետանտ և մակերեսային դիտարկում է, ու վատն այն է, որ Փաշինյանի կողքին չկա գոնե մեկ նորմալ մասնագետ, որը ասի՝ էս ինչե՞ր ես ասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ագրարային համալսարանը չպետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի:
Հայաստանի մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար. որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:
Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում: