Ամեն մի անձնավորություն կառավարման համակարգում ունի իր պարտականությունները: Խաղաղ պայմաններում այդ ուղղահայացը՝ վարչապետ-պաշտպանության նախարար-Գլխավոր շտաբ, զորային կառույցներ է գնում, իսկ պատերազմի ժամանակ վարչապետը Գերագույն հրամանատար է, բայց, այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն ունեն իրենց պարտականությունները, և դրա շրջանակում իրենք կարող էին գործել: