Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. կատարողականի զեկույցն են ներկայացրել։ Թվում է, թե փաստաթուղթը պիտի վերաբերեր բացառապես այդ ժամանակահատվածին։ Բայց տեսնելով, որ ծրագրի կատարման առաջին երեք տարիների արդյունքները, մեղմ ասած, այն չեն, երբեմն համեմատությունները տարել-հասցրել են ընդհուպ 2017թ.՝ ցուցանիշները ճոխացնելու ու մարդկանց աչքին թոզ փչելու համար։
Կառավարությունը հաստատեց և Ազգային ժողով ուղարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։