ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը հավուր պատշաճի մասնակցությունից։ Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Բելառուս մասնակցելու ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի երեկվա նիստին, Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ նիստին մասնակցում է կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։