168.am-ի հետ զրույցում վերլուծաբան Արման Աբովյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Ուկրաինայի քայլը՝ կապված Ռուսաստանի տարածք մտնելու հետ, ռազմական և այլ առումներով անհեռանկարային է։
«Ադրբեջանը հասավ իր նպատակին, և լիովին կազմաքանդեց Արցախի պաշտպանության բանակը, և հենց սա հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը: Մենք կորցրեցինք հայկական զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը: Տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ձեզ հետ զրույցում նշել եմ, որ Ադրբեջանը ցանկանում է կազմաքանդել ՊԲ-ն, ինչը, ցավոք, նրանց հաջողվեց»,- նշեց ռազմական փորձագետը:
«Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինել և դրա մասին ՀՀ իշխանությունը շատ պարզ է խոսում։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ եթե գործող իշխանությունը անգործության է մատնվել ու ոչ մի բանով չի զբաղվում, դա չի նշանակում, որ ամբողջ բեռը պետք է թողնել երիտասարդության վրա և ասել, որ երիտասարդներից պետք է ակնկալել պետական խնդիրների լուծում:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանի պետական շահերին հակասում է ՀՀ տարածքում իրականացնել զորավարժություններ, նշանակում է նա դրա հիմքերն ունի։ Հայաստանի ղեկավարությունը սպասարակում է Հայաստանի պետական շահերը, դուք փորձում եք սպասարկել այլ երկրի շահեր, որովհետև ՀՀ ղեկավարությունը շատ պարզ ու պատասխանատու կերպով որոշումներ է կայացնում, դրանք թափանցիկ են»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։
Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում: