Նշենք, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը էլեկտրոնային գնումների հարթակում հայտնվում է 2019 թվականից. Հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով վարչապետի աշխատակազմն այդ թվականին իր ենթակայության ՊՈԱԿ-ից ձեռք էր բերել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություններ՝ 1 միլիոն 924 000 դրամ ընդհանուր արժեքով:
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության այն միակ ղեկավարը, որ հայկական երկու հանրապետություններից մեկը հանձնել է Ալիևին, իսկ մյուսը՝ փոքրացրել մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքով, հիմա էլ որոշել է փիառվել ՀՀ հարկատու քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, որոնցից Կառավարությունը բաժին է հանում Փաշինյանի քաղաքականության հետևանքով տնազուրկ ու գաղթական դարձած Արցախի մեր հայրենակիցներին։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար: