«Ես այսօրվա վիճակի մասին եմ խոսում. գայլերը մի նամակ են գրում ոչխարներին. «Մեր հազարամյա բարեկամությանը խանգարում են հովիվներն ու հովվաշները, նրանց հեռացրեք ձեր կյանքից, և մենք կկնքենք հազարամյա բարեկամություն»։ Երբ ոչխարները ստանում են նամակը, ընկնելով մեծ ցնծության մեջ՝ հեռացնում են հովիվներին ու հովվաշներին։ Այս մասին նրանք պատասխան նամակ են ուղարկում գայլերին, երբ նրանք ստանում են նամակը, անմիջապես գնում ու հոշոտում են ոչխարներին։
Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանի խոսքով՝ Սուպեր Սաքո անունը կրող անձին Սուպեր Սաքո անունը լիովին, մինչև վերջ բնութագրում է։