«Թավշյա հեղափոխական» գործող իշխանությունները բուհական համակարգի արմատական բարեփոխումների սկիզբ հայտարարեցին 2018 թվական ապրիլի 13-ը, երբ «կոտրելով» Մայր բուհի դիմադրությունը՝ մտան ներս: Մասնագիտական ու փորձագիտական շրջանակները, սակայն, շուտով արդարացիորեն ահազանգեցին՝ նախկինում բուհերի քաղաքականացման դեմ պայքարողները, գալով իշխանության, արեցին ճիշտ հակառակը: