«Իշխանությունն ամեն ինչ «գիտի», ինձ համար ամենավտանգավոր մարդիկ նրանք են, որ ամեն ինչի պատասխանն ունեն իրենց գրպանում դրված և ամեն ինչի պատասխան կարող են ցանկացած պահի տալ։ Իշխանությունը լսելու ունակություն չունի, մոռացել է, որ Աստված տվել է երկու ականջ ու մեկ բերան, որ երկու անգամ շատ լսեն։ Սրանք գիտելիքի պահանջ չեն դնում, ՀՀ-ն դեգրադացնում են՝ ամբողջ գենոֆոնդով հանդերձ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել։ Դրա համար նա ամեն կերպ ձգձգում է պայմանագրի ստորագրումը, հույս ունենալով կրկին ինչ-որ բան պոկել Հայաստանից։ Խաղում է Ալիևը, նա էլ այսպես մանր խաղ է խաղում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
«1988 թվականին, երբ Արցախյան շարժումը սկսվեց, այն պետք է տեղի ունենար Արցախում առհասարակ և պահանջը լիներ ոչ թե ՀՀ-ին վերամիավորվելը, այլ՝ որպես անկախ պետականություն ունեցող երկիր։ Այդ դեպքում կոնֆլիկտը չէր տեղափովի ՀՀ դաշտ, և Հայաստանն ավելի շատ կարող էր օգնել Արցախին։ Իսկ այս պարագայում սրանից Ադրբեջանը շահեց՝ խնդրին տալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտ»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։