Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը Հայաստանում անցնում է վախի ու բռնաճնշումների մթնոլորտում, որը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ պատմելով ՀԱԿ քարոզարշավի մասին։
«Հայաստանում առանց արմատական ընդդիմության հնարավոր չէ ու չի կարող լինել իշխանափոխություն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով իշխանությունների, մերձիշխանական անձանց, կուսակցությունների, արևմտամետ և հակառուսական շրջանակնների կողմից արմատական ընդդիմությանը թիրախավորելը, նրանց կողմից տարածվող այն լոզունգները, թե Հայաստանում հնարավոր է հասնել իշխանափոխության միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց […]