Շաբաթ օրը 168.am-ը գրել էր, որ ԵՊՀ սորոսական ռեկտոր, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին Արցախում տեղի ունեցողի շուրջ ու բուհ-ի մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը կանխելու նպատակով մի խայտառակ հայտարարության տեքստ էր օնլայն ուղարկել՝ պարտադրելով դա շաբաթ՝ մինչև 13.30-ը ստորագրել ու հրապարակել:
168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից մերժվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանի պետական շահերին հակասում է ՀՀ տարածքում իրականացնել զորավարժություններ, նշանակում է նա դրա հիմքերն ունի։ Հայաստանի ղեկավարությունը սպասարակում է Հայաստանի պետական շահերը, դուք փորձում եք սպասարկել այլ երկրի շահեր, որովհետև ՀՀ ղեկավարությունը շատ պարզ ու պատասխանատու կերպով որոշումներ է կայացնում, դրանք թափանցիկ են»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին։
Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքի ժամանակ արևելագետ Գուրգեն Մելիքյանը ներկաներին դիմեց «հավերժական ժողովուրդ» արտահայտությամբ և բացատրեց, թե ինչու է այդպես դիմում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, այսօր էլ փաստացի տեսնում են՝ նաև Հայաստանից։