ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պարտադրած հայտարարության տեքստը Գիտխորհուրդը չընդունեց

Շաբաթ օրը 168.am-ը գրել էր, որ ԵՊՀ սորոսական ռեկտոր, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին Արցախում տեղի ունեցողի շուրջ ու բուհ-ի մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը կանխելու նպատակով մի խայտառակ հայտարարության տեքստ էր օնլայն ուղարկել՝ պարտադրելով դա շաբաթ՝ մինչև 13.30-ը ստորագրել ու հրապարակել:

Մեր հրապարակումից հետո հայտարարությունը չհրապարակվեց, և Հովհաննես Հովհաննիսյանը, թերևս զգուշավորություն ցուցաբերելով, որոշել էր այսօր այդ հայտարարությունը Գիտխորհրդի նիստում քննարկման դնել:

Նիստի ժամանակ սակայն ակցիայով հանդես եկան դասախոս Ցոլակ Ակոպյանը, լրագրող, ԵՊՀ նախկին դասախոս Դավիթ Սարգսյանը, այլ համալսարանականներ: Վերջիններիս կարմիր բերետավորները բերման ենթարկեցին:

Ավելի ուշ պարզվեց, որ այդ հայտարարությունը չի ընդունվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ  Խաչիկ Աբաջյանը:

Կարդացեք նաև

«Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»,-գրել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս