Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։