«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «քաչալը ճար ունենա, իր գլխին ճար կանի»։ Եվրոպական Միությունն այսօր շարունակում է ռուսական գազ գնել Ադրբեջանի տարածքով, որի համար մի քանի անգամ թանկ է վճարում։ ԵՄ-ն չունի որևէ հնարավորություն փոխարինելու կամ դիվերսիֆիկացնելու էներգետիկ ոլորտում Հայաստան-Ռուսաստան կապերը»:
«Հիշում ենք՝ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանին, երբ ասում էր՝ հանկարծ մտքներովդ չանցնի ուժեղանաք, նորմալ բանակ ունենաք, և այլն, հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դրան են համաձայն և փորձում են խուսափել որևէ քայլից, որը կարող է դուր չգալ Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում նպատակահարմար չեն համարում: