ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչն աշխատելու է Հայաստանի պաշտպանության նախարարությունում։
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, անդրադառնալով վերը նշված զարգացումներին, նշեց՝ ցավում է, որ այս իշխանությունները իրենց ուզածն անգամ չեն կարողանում ձևակերպել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը շատ ուղիղ ասում է՝ ի՞նչ եք ուզում մեզանից՝ ասեք։