Սա է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը, որը կրկին հիմնված է առևտրի ու ծառայությունների վրա։ Որքան էլ ավելացել է նաև արդյունաբերության մասնակցությունը, այն մեծամասամբ խեղաթյուրումների արդյունք է. 3,86 տոկոսային կետից առնվազն 3 տոկոսային կետը պայմանավորված է այդ գործոնով։ Թեև, անգամ դրանով հանդերձ, առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպի բավական էական դանդաղում ունենք՝ անցած տարվա նկատմամբ։ Անցած տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել էր 12,1 տոկոս, այս տարի կազմել է 9,2 տոկոս։