Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հնարավոր է, որ իրոք սալմոնելան հայկական թռչնամսի դեպքում առկա է, բայց հնարավոր է, որ դրսից բերված թռչնամիսն է հայկականի անվան տակ վաճառվում:
«Վրաստանից այնքան են թռչնամիս ներմուծել, որ սառեցվածը վերածել են թարմ պաղեցվածի, որի իրավունքը չունեն: Հիմա մենք դիմել ենք Արբիտրաժային դատարան, քանի որ ստեղծում են անհավասար մրցակցություն՝ տեղական և ներկրված թռչնամսի միջև»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Երեք տարի է, մի ձու չի ներկրվել: Ավելի շատ արտահանում ենք ու հիմնականում՝ Ռուսաստան: Ոլորտը զարգանում է, թող չխանգարեն, օգնել պետք չէ: Մենք կարողանում ենք ապահովել շուկան»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը: