Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցյալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատվությունից և հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճույքները` թութակի պես կրկնելով նրա խոսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմյան համախտանիշով» տառապող պատանդներին։Չեմ բացառում, որ ապագայում, այն կկոչվի որպես «Հայկական համախտանիշ»։
Խնդիրը, բնականաբար, այդ մարդու անձը չէ, ոչ էլ անգամ բանականության մեջ չտեղավորվող իրողությունը, թե ինչպես կարող է իշխանության պատճառով ամենավտանգված մարզը դարձած Սյունիքը ներկայացնող մանկավարժն իրեն թույլ տալ ինչ-որ մրցանակ վերցնել նույն իշխանությունից։ Մեծ հաշվով, նա ոչնչով չի տարբերվում մի քանի տասնյակ ուսապարկերից կամ մի քանի հազար ոստիկաններից և չի կարողացել հրաժարվել «իրեն բաժին հասած երջանկությունից»։