«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է բոլոր բուհերի համար սահմանել միջազգայնորեն ընդունելի միասնական, լիցենզավորման և հավաստագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման և այլ չափանիշների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ: