Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն այս պահին ունի 4 զոհ, 1 վիրավոր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ադրբեջանական կողմը զինտեխնիկա կուտակում սահմանին։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ թշնամու դիրքերը տեսնում են, սակայն դեռևս տեխնիկայի տեղաշարժ չեն նկատել։
Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների համար բոլոր տեղերից միջնորդություն կա՝ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում։