Անդրանիկ Քոչարյանը հերքո՞ւմ է ՊՆ-ին

Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն այս պահին ունի 4 զոհ, 1 վիրավոր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ադրբեջանական կողմը զինտեխնիկա կուտակում սահմանին։

Այսօր news.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես պատասխանելով լրատվամիջոցի հետևյալ հարցին, թե որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը սահմանի ամբողջ երկայնքով զինտեխնիկայի, զինուժի կուտակումներ է իրականացնում, դրան զուգահեռ՝ վերջին շրջանում նույնիսկ օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում, սա կարո՞ղ է խոսել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ինչ-որ գործողության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է.

«Ես չեմ կարող պնդել այդ տեսակետը, որովհետև այնքան շատ է ապատեղեկատվությունը կուտակումների և այլնի մասին: Ես մի քանի օր առաջ գտնվում էի ՀՀ հարավային սահմանում, և Լաչինում կուտակումների մասին նման ինֆորմացիա էր պտտվում, և մեր լրատվական դաշտն էր տարածում շատ անգամ այդ տեղեկությունը, բայց իրականում իրենք պատրաստվում էին նշել Լաչինի օրը: Բայց դա կապել ռազմական կուտակումների կամ ինչ-որ գործողությունների հետ…

Կարդացեք նաև

Իհարկե, մենք պետք է լինենք շատ ուշադիր ցանկացած ինֆորմացիայի և արտահոսքերի նկատմամբ, որովհետև եթե մենք օր առաջ ինֆորմացիան չճշտենք և չպլանավորենք դրա հակազդման գործողությունները, մենք կունենանք այնպիսի անակնկալներ, որոնք հակառակորդին կտան առավելություններ: Այսօր այդպիսին չի վիճակը»:

Այսինքն՝ ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյանը հերքում է թշնամու կուտակած ռազմական տեխնիկայի մասին՝ տեսանյութով գրանցված ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս