Հայաստանի իշխանությունը հավատացել է Արևմուտքի տված խոստումներին և դրանցով պայմանավորված՝ Ադրբեջանին է հանձնել Արցախը, որպեսզի ստանա խաղաղություն, սակայն հիմա հայտնվել է խաբվածի կարգավիճակում, որովհետև Ադրբեջանին է հանձնել այն, ինչն ուզում էր՝ Արցախը, հայտարարությունների մակարդակով՝ Տավուշի գյուղերը, սակայն այդպես էլ չի ստանում խաղաղություն։
«Բրյուսելյան փաստաթուղթ կա: Երեկ Արմեն Գրիգորյան կոչվող մեկ այլ ոչնչություն ասում էր, որ կա խաղաղության համաձայնագրի ընդամենը երկու տարբերակ՝ ռուսական և ադրբեջանական: Սուտ ասաց, որովհետև եթե ոչ խաղաղության պայմանագրի տեքստ, կա եվրոպական առաջարկ, որը ես տեսել եմ: Դա խաղաղության պայմանագիր չի կոչվում, կոչվում է խաղաղության պայմանագրի էլեմենտներ: Ինչ-որ բառախաղ է: Ես տեսել եմ էդ թուղթը, Բրյուսելում եմ տեսել ու անձամբ կարդացել եմ: Թող հերքեն ասածս»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, 168.am-ի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Եթե Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են կոմունիկացիաների բացմամբ, ինչպես պարոն Քոչինյանը նշեց, մի քանի կոմունիկացիաներ կան, որոնք այսօր էլ բաց են, աշխատանք պետք չէ անել՝ Երասխի ճանապարհը դեպի Նախիջևան, թե՛ գնացքը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհը, դրանք ամբողջությամբ բաց են, պետք է երկու կողմից մաքսակետեր դրվեն և անձնագրերի ստուգման կետեր սահմանապահների։ Նույնը՝ Իջևան-Ղազախ ճանապարհն Ազատամուտով, բաց են, ինչո՞ւ չեն բացում հիմա, ի՞նչն է պատճառը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով վերը նշված հարցին՝ նշեց, որ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս գործողություններն ու հայտարարությունները՝ անվտանգության որևէ երաշխիք չի կարող լինել։