Կարեն Անդրեասյանին արդարացնելու օպերացիան Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) «բարեհաջող» ավարտելուց հետո Կարեն Անդրեասյանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Մինասյանը գրառում է արել դատավորներ Արթուր Ստեփանյանի և Սուրեն Անտոնյանի առնչությամբ ԲԴԽ որոշումների վերաբերյալ` լրագրողներին մեղադրելով անձնական շահերից ելնելով հոդվածներ գրելու մեջ, իսկ դատավորին՝ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահարկել է իր և Կարեն Անդրեասյանի ընկերությունը (երևի կառավարության աշխատակազմում ընկերոջը տաղավար չեն տվել նկարահանումների համար, ինչպես Դատական դեպարտամենտում էր.- Գ.Ս.):
«Ես ընդհանրապես չեմ վախենում, էստեղ վախենալը և խելամիտ լինելը պետք է իրարից տարանջատենք։ Այո, ես կարող եմ կանգնել խոսել այն ամենը, ինչ որ իրականում ես մտածում եմ, բայց դա, իմ կարծիքով, խելամտություն չի լինի՝ հասկանալով, թե ինչեր տեղի ունեցավ, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումն արտահայտել, և տեսանք, թե նրանց նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում ինչ գործընթացներ սկսվեցին»։