Ընդհանրապես չեմ վախենում խոսելուց. պետք է տարանջատել վախենալն ու խելամտությունը. Արման Հովհաննիսյան

«Ես ընդհանրապես չեմ վախենում, էստեղ վախենալը և խելամիտ լինելը պետք է իրարից տարանջատենք։ Այո, ես կարող եմ կանգնել խոսել այն ամենը, ինչ որ իրականում ես մտածում եմ, բայց դա, իմ կարծիքով, խելամտություն չի լինի՝ հասկանալով, թե ինչեր տեղի ունեցավ, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումն արտահայտել, և տեսանք, թե նրանց նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդում ինչ գործընթացներ սկսվեցին։

Հիմա ես չեմ ուզում այդ հնարավորությունը տալ որևէ մեկին, որ այդ գործընթացը սկսվի՝ ինչքան էլ մեծ ցանկություն ունենամ որոշ հանգամանքների ճիշտ գնահատական տալու համար»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ ասաց Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կաշկանդված է և վախենում է խոսել՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում խոսելու համար հարուցված կարգապահական վարույթների հետևանքով լիազորությունները դադարեցրած դատավորների քանակը:

Արման Հովհաննիսյանը նաև նշեց՝ չի հավատացել, երբ կարդացել է, որ ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ստվերային ընտրություններ է կազմակերպել:

«Եթե իրականում տեղի է ունեցել, դա մեր համակարգի հեղինակության հարցն է»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս